Ձեզ ենք ներկայացնում AMANOO-ի երկրորդ նախագիծը՝ Sarin-ը, որի շինարարությունը սկսվել է 2024թ. տարեվերջին եւ կշարունակվի մինչեւ 2027թ-ը։ Ընդանուր տարածքը կազմում է 13.000 ք.մ.: Տարածքի 75%-ը հատկացնելով մանրակրկիտ մտածված լանդշաֆտին՝ Sarin-ն առաջարկում է կենսակերպ, որում ներդաշնակորեն միաձուլված են ճարտարապետությունն ու բնությունը: Sarin-ի մի կողմից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լիճ եւ 11 ջրվեժներ, որոնք ձգվում են շենքի ամբողջ երկայնքով՝ 110 մ, իսկ մյուս կողմից դեպի քաղաք ամենալայն համայնապատկերն է, լիճը եւ հասուն ծառերով այգին: Շենքի տանիքի ռելիեֆները աչքի են ընկնում փարթամ ծառերով և լողավազաններով՝ ստեղծելով հանգստի հատվածներ, ինչը կապում է բնակչին բնության հետ։ Համալիրի առավելություններից. • 100 քմ մարզադահլիճ. հագեցած է 18 գերժամանակակից մարզասարքերով փակ լողավազան. ունի 7 մետր բարձրությամբ առաստաղ, որն ապահովում է ընդարձակ միջավայր • 9 բացօթյա լողավազան՝ համայնքի իդեալական հանգստի եւ ժամանցի համար • բացօթյա մարզումների հատված, վազքուղի, հեծանվուղի • 4 վերելակ եւ 7 մուտք. հեշտ հասանելիություն բնակարաններին եւ հարմարավետ մուտք ու ելք
Մշտական ջուր
Տաք ջուր
Էլեկտրականություն
Գազ
Անհատական ջեռուցում
Բաց պատշգամբ
Փակ պատշգամբ
Տեռաս
Արևկող
Խորդանոց
Ավտոկայանատեղի,
Ավտոտնակ
Վերելակ
Անվտանգության համակարգ
Դոմոֆոն