Armenia Expo 2018

01.09.2018

Լավ վաճառելու համար փորձեք գնորդի հետ աշխատել այսպես կոչված «ՍԱՆԴՈՒՂՔ»-ի մեթոդով, որի վերևում գնորդի աբստրակտ մտքերն ու էմոցիաներն են, իսկ ներքևում՝ ռեալ փաստերն ու ապրանքի հատկությունները։ Գնորդի հետ խոսելիս երբեք մի մնացեք «ՍԱՆԴՈՒՂՔ»-ի նույն աստիճանին, այլ քայլեք, վեր ու վար արեք, բերեք հուզական օրինակներ և դրանք համադրեք իրական դեպքերի ու փաստերի հետ։

 

Վաճառելիս հիմնականում հաջողության է հասնում այն վաճառողը, ով կարողանում է հասկանալ գնորդի իրական, ոչ ակնհայտ մոտիվները և առաջարկել այնպիսի տարբերակ, որը բավարարում է նրա թաքնված կարիքները, ինչի մասին մինչ այդ նա միգուցե չէր էլ մտածել։

Այդ լավ վաճառողները իրականում կիրառում են «ՍԱՆԴՈՒՂՔ»-ի սկզբունքը՝ վաճառքի ամբողջ պրոցեսում գնորդի հետ բարձրանալով դեպի վեր՝ վերացական էմոցիաների հարթություն և իջնելով դեպի վար՝ ռացիոնալ փաստարկների և ֆունկցիոնալ առավելությունների մակարդակ։

 

Մի խոսքով ես կարծում եմ, որ լավ վաճառողը պետք է կարողանա գրագետ խաղալ հաճախորդի հոգեբանական (էմոցիոնալ) և տրամաբանական (ռացիոնալ) մոտիվների հետ` օգտագործելով վաճառքների «ՍԱՆԴՈՒՂՔ»-ի մեթոդը։

՛՛Սեյֆ Հաուս՛՛ անշարժ գույքի գրասենյակը մասնակցելու է Armenia Expo 2018 - ին:

Սիրով հրավիրում ենք Ձեզ միջոցառմանը:

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:

Հարգանքով ՝ ՛՛ Սեյֆ Հաուս ՛՛