Ինֆորմացիա

Կոդ 18385 Վարձակալության է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 260 քմ է, հողատարածքը՝ 600 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

Կոմունալ հարմարություններ

  • Ջեռուցում
  • Ինտերնետ
  • Տաք ջուր
  • Էլեկտրոէներգիա
  • Օդորակիչ
  • Կենտրոնացված ջեռուցում
  • Գազ
  • Խմելու ջուր
  • Մշտական ջուր

Լրացուցիչ

  • Կահույք
  • Տեխնիկա
  • Եվրոպատուհան
  • Երկաթյա դուռ
  • Բաց պատշգամբ
  • Խորդանոց
  • Սալիկ
  • Մանրահատակ
  • Արևկող
  • Գեղեցիկ տեսարան
  • Խաղահրապարակ
  • Զբոսայգի

Գնահատական

Նորակառույց | Առանձնատուն | Վարձ
Երևան, Վահագնի թաղ, Վահագնի թաղ.
ID 187740
| $ 4,500 |
Գինը վերջնական չէ,կարող է փոխվել:
Դիտումների քանակ - 0
  • 4 Սենյակ
  • 600 Ք.Մ (Ընդհանուր մակերես)
  • 260 Ք.Մ (Տան մակերես)
Շինության տիպը
Մոնոլիտ
Վիճակը
Վերանորոգված
Գոռ Պողոսյան
(գործակալություն)
Հեռախոս
+374 98 333939
+374 55 333939
+374 96 333936
Էլ. հասցե
[email protected]
Ուղարկել Հարցում