
Այսօր կատարված ներդրումը կարող է հետագա կայուն զարգացման հեռանկար դառնալ:
Համաշխարհային զարգացման պրակտիկան ցույց է տալիս, որ ներդրումային գործունեության արդյունավետությունը տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է։ ՀՀ-ում սեփականության ձևերի բազմազանության վրահիմնված շուկայական տնտեսական համակարգի ձևավորումը պայմաններ է ստեղծում ներդրումային գործունեության ընդլայնման համար, որն անխուսափելիորեն կապված է շուկայական շրջանառության մեջանշարժ գույքի ներգրավմամբ։
Համեմատած երկարաժամկետ ներդրումների այլ տեսակների հետ անշարժ գույքում ներդրումների առավելությունն այն է, որ անշարժ գույքում միջոցների ներդրումը նաև ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց է։ Անշարժ գույքը, որպես ներդրումային ակտիվ, օժտված է ֆիզիկական, տնտեսական և իրավական բնութագրիչներով, որոնք որոշում են անշարժ գույքի արժեքը։ Ֆիզիկական բնութագրիչներից կարելի է նշել անշարժությունը, տարատեսակությունը, երկարակեցությունը, անշարժ գույքի օբյեկտների ստեղծման երկարատևությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև անշարժ գույքի՝ որպես տնտեսական ակտիվի, առանձնահատկությունները, որոնք են անհավասարաչափ դրամական հոսքերը՝ կապված գործառնության
տարբեր փուլերում անշարժ գույքի վիճակի հետ, բարձր «շեմային» մակարդակի ներդրման անհրաժեշտությունը, կառավարման անհրաժեշտությունը, ցածր իրացվելիությունը և այլն։