Մեր մասին
«Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2012թ-ի սեպտեմբերի 2-ին և կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ առաջատարներից մեկը անշարժ գույքի ոլորտում: Հայաստանում «Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը զբաղվում է ռիելթորական գործունեությամբ: Գործակալության հմուտ աշխատակազմը տրամադրում է ռիելթորական ծառայություններ, իրավաբանական աջակցություն, պատրաստում փաստաթղթեր՝ Երևանում անշարժ գույքի առքի, վաճառքի և վարձակալության համար: Ընկերությունը ունի տվյալների լայն բազա, որն օրական թարմացվում և փոխարինվում է նոր տեղեկատվությամբ՝ ապահովելով որակյալ ծառայություն: «Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը համագործակցում է Հայաստանում գրեթե բոլոր անշարժ գույքի գործակալությունների հետ: Ընկերությունը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ, անկախ աշխարհագրական դիրքից:
Մեր պրոֆեսիոնալ աշխատակազմը
Տնօրեն՝ Գոռ Կարենի Պողոսյան
Ծնվել է 1987թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքում: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը՝ մագիստրոսի կոչում: Երկար տարիներ գործունեություն ծավալելով ռիելթորական ոլորտում հիմնել է իր սեփական գործակալությունը:
Լինելով լիդեր՝ վայելում է իր աշխատակազմի սերն ու հարգանքը:
Փոխտնօրեն՝ Սուսաննա Արմենի Նավասարդյան
Ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Ինֆորմատիկայի Պետական քոլեջը: Ռիելթորական գործունեությամբ զբաղվել է 2011թ-ից և հենց այդ ժամանակահատվածից սկսած կարողացրել է յուրացնել անշարժ գույքի հետ կապված բոլոր մանրուքները, ինչի շնորհիվ վայելում է իրեն դիմող հաճախորդների վստահությունը:
Վաճառքի բաժնի պատասխանատու՝ Լիլիթ Խաչատուրի Միրզոյան
Ծնվել է 1993թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքում: 2010-2014թթ սովորել և ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ բակալավրի աստիճան: Հաղորդակցման ունակությունների և հաճախորդների հետ բարեկիրթ շփման շնորհիվ Լիլիթը վայելում է ցանկացած գնորդի վստահությունը:
Վարձակալության բաժնի պատասխանատու՝ Մարիետտա Սարգսի Սարգսյան
Ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում: 2009-2013թթ սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճան: Շատ կարճ ժամանակահատվածում Մարիետտան մասնագիտացել է Անշարժ գույքի վարձակալության ոլորտում և հասցրել դառնալ վստահելի խորհրդատու իր բոլոր հաճախորդների համար:
Մեր հմուտ աշխատակազմի գերագույն նպատակը մեզ դիմող գնորդներին և վարձակալներին գոհացնել է: Մենք կօգնենք Ձեզ կատարել ճիշտ ընտրություն: